Tert.am-ը գրում է․

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի C խմբում այսօր կայացան 3 հանդիպումներ:

Գերմանիայի ընտրանին «Ֆրից Վալտեր Շտադիոնում» 5:1 հաշվով ջախջախեց Ադրբեջանի հավաքականին` տանելով 10-րդ հաղթանակը խմբում:

Չեխիան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սան Մարինոյի դարպասը, իսկ Նորվեգիան նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիային:

Այսպիսով, C խմբից ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճեց Գերմանիայի ընտրանին (10 խաղ, 10 հաղթանակ): Անցումային խաղերի իրավունք ստացավ Հյուսիսային Իռլանդիան:

Գերմանիա-Ադրբեջան` 5:0

Գոլերը` Գորեցկա (8, 66), Վագներ (54), Հուսեյնով (64, ինքնագոլ), Ջան (81) - Շեյդաև (34)


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել