Բոլորի համար ծանոթ պատմություն է՝ հարկավոր է միայն մաքրել տան բոլոր մակերեսներում առաջացած փոշին, իսկ այն արդեն նորից հայտնվում է հավասար շերտերով։ Մեզանից շատերը այդ դեպքերից հետո տալիս են իրենց մի հարց՝ ինչպե՞ս անել, որ տան մաքրությունն ավելի երկար պահպանվի։

Մենք առաջարկում ենք ձեզ փորձել մի խորամանկություն։ Եթե տունը մաքրեք այս կտորով, ապա փոշին մակերեսներին չի հայտնվի ավելի երկար, քան սովորական մաքրությունից հետո։

Մեր օրերում կարելի է ինտերնետից կամ սովորական խանութներից գնել թանկարժեք կտորներ կամ անձեռոցիկներ, որոնք ավելի լավ են մաքրում փոշին։

Սակայն ինչո՞ւ գնել այդպիսի թանկարժեք միջոցները, եթե կա ավելի էժան և բնական միջոց, որն իրոք աշխատում է։

Դրա համար ձեզ հարկավոր է պատրաստել հատուկ, այսպես ասած, գործիք՝ կիտրոնի կտոր։

Սկզբից պետք է պատրաստել հատուկ լուծույթ։

1. Վերցրեք խոշոր կիտրոն, կտրեք այն շրջանաձև, դրեք ապակե տարայի մեջ և լրացրեք այն 7 ճաշի գդալ բուսական յուղով։
2. Ամուր փակեք այն կափարիչով և թողեք այդ վիճակում մոտ 1 շաբաթ։
3. Մեկ շաբաթ անց տարայի պարունակությանը պետք է ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, այնուհետև խառնել և ֆիլտրել այն։
4. Վերցրեք 1 կամ 2 փափուկ կտորներ և մտցրեք այդ լուծույթի մեջ։
5. Այնուհետև քամեք և չորացրեք։

Չորացնելուց հետո դուք կստանաք հրաշալի, մաքրության համար նախատեսված կտոր, որը կմաքրի ցանկացած մակերեսի փոշի ավելի լավ, քան սովորական կտորը։

Մակերեսները երկար ժամանակ կմնան առանց փոշու, և դուք կազատվեք այդ հոգսից։

Մենք փորձել ենք այս միջոցը. այն իսկապես աշխատում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել