Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում իր դժգոհությունն է հայտնել սենատի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Բոբ Քորկերի մասին: 

Նա մասնավորապես գրել է.

«Սենատոր Բոբ Քորկերը աղերսում էր ինձ՝ աջակցել իր թեկնածությանը Թեննեսիում վերընտրման համար: Ես ասացի՝ ոչ, և նա հրաժարվեց առաջադրվել (ասաց, որ առանց իմ հովանավորության չի հաղթի): Բացի այդ, նա պետքարտուղար էր ցանկանում դառնա, և ես դրան պատասխանեցի՝ «ոչ, շնորհակալություն»

Բացի դրանից, նա հայտարարել է, որ Քորկերը շատ դեպքերում կրում է Իրանի հետ «սարսափելի» պայմանագրի մեղավորությունը, և առաջարկել է նրան Սպիտակ Տան ակտիվ հակառակորդ համարել:

Հանրապետական սենատոր Քորկերը, սակայն, անպատասխան չի թողել Թրամփին՝ իր հերթին գրառում կատարելով Twitter-ում.

«Ամոթալի է, որ Սպիտակ տունը վերածվել է մեծահասակների համար նախատեսված մանկապարտեզի» - մասնավորապես գրել է սենատորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել