Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի հնարավորություններ Viber-ի մասին, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, ով օգտագործում է այս հավելվածը։

1. Անտեսանելի

Բավական է կարգավորումներ կարգավիճակում հեռացնել «ցանցում է» բաժինը։ Ոչ ոք չի տեսնի, որ դուք օնլայն եք։

2. Հաղորդագրությունները ստուգելու կարգավիճակը

Եթե ձեր զրուցակիցը չպետք է տեսնի, որ նրա կողմից ուղարկված հաղորդագրությունն արդեն դիտվել է ձեր կողմից, ապա կարգավորման բաժնում մտեք «անվտանգությունը» և գտեք ծանուցումների մասին կետը։ Պարզապես կասեցրեք հաղորդագրությունները դիտելու ֆունկցիան։

3. Մի ծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը

Viber-ի ֆայլերն ավտոմատ կերպով մնում են հեռախոսի մեջ։ Որպեսզի ավելորդ անգամ չմաքրեք ձեր սարքը այդ ամենի պատճառով, պարզապես մտեք կարգավորման բաժին և անջատեք «մուլտիմեդիայի պահպանումը պատկերասրահում» ֆունկցիան:

4. Հաղորդագրությունների կրկնօրինակումը փոստում

Ինչպես միշտ, ամեն ինչ շատ պարզ է և այն պետք է անել կարգավորման բաժնում։ «Զանգերը և հաղորդագրությունները» հեշտությամբ կարող եք ուղարկել փոստ, եթե կա հաղորդագրությունը պահպանելու անհրաժեշտություն։

5. Թաքցնել գլխավոր նկարը

Արգելեք ընդհանուր մուտքը լուսանկարներին, և ոչ ոք չի կարող այն նայել։ Կարգավորումների բաժնում անջատեք այն ֆունկցիան, որ գլխավոր լուսանկարը կարող են դիտել բոլորը՝ միացնելով «ոչ ոք» ֆունկցիան։

6. «Օգտագործում է հավելվածը»

Որպեսզի անծանոթ կոնտակտները չտեսնեն, որ դուք գրանցված եք Viber-ում, հեռացրեք կարգավորումների բաժնից «օգտագործում է հավելվածը»։

7. Գաղնտաբառի տեղադրում

Ոչ, այս հարցում Viber-ը մեզ չի կարող օգնել։ Սակայն կան բազմաթիվ հավելվածներ, որոնց միջոցով դուք կարող եք գաղտնաբառ դնել Viber-ի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել