Համացանցում մի քանի օր է արդեն՝ քննարկվում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պիկեի և հայտնի երգչուհի Շակիրայի բաժանման մասին լուրը: 

Այս մասին, սակայն, հենց ամուսինները ոչ մի մեկնաբանություն չէին տալիս: Երկար լռությունից հետո ԶԼՄ-ին մեկնաբանության մեջ Շակիրայի ներկայացուցիչը հայտնել է, որ ֆուտբոլիստն ու աստղը միասին են, և նրանց մոտ ամեն ինչ առաջվա պես է: Նրա խոսքով՝ այս լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են Պիկեին ցավ պատճառել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել