Աչքի տակ անցկացրի «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը և ասեմ, որ ոչ մի անթույլատրելի, «ընտանիք քայքայող» կամ նամանատիպ «հայու գենը վնասող» տարրեր չտեսա։ Ֆեյսբուքում որոշ հակահասարակական տարրեր սկսել են քարոզել իբր այս օրենքի ընդունումը սպառնում է «հայկական ընտանիքի ամրությանը» այս տեսակետն արտահայտողների հետ բանավիճելն անիմաստ է, քանի որ նրանց գործունեության հետագիծը գալիս է ապացուցելու, որ այս մարդկանց նպատակներն ու խնդիրները բնավ կապ չունեն բռնության կանխարգելման կամ ընտանիքի ամրության հետ։ 
Կան նաև մարդիկ ովքեր, առաջին հայացքից ճշմարիտ երևացող, հարցադրում են անում ասելով, թե «ի՞նչ տարբերություն սովորական բռնության և ընտանեկան բռնության միջև», բայց այս պարագայում ևս ակնհայտ է, որ տարբերությունն իրոք տեսանելի է։ Հայկական իրականության պայմաններում սովորական բռնությունն անգամ երբեմն արդարացվում է տարբեր սոցիալական խմբերի կողմից, իսկ ընտանեկան բռնության «իրավաչափությունը» շատ շատերի կողմից անգամ քննարկման ենթակա չէ։ Եվ հենց վերոգրյալ պատճառով էլ ՊԱՐՏԱԴԻՐ է օրենսդրության մեջ ունենալ ընտանեկան բռնությունների կանխարգելման և դրանում անմիջական մասնակցություն ունեցած բռնարարին առանձին օրենքով պատժելու հնարավորություն։ Այնպես, որ այս օրենքի ընդունումը միայն ու միայն բխում է ՀՀ շահերից։
Հ.Գ. Հայու գենի մասին լոլոներ կարդացողներին՝ դիմել «ծնողական կոմիտե» և զերծ պահել գրառումս ֆաշիստական և անհանդուրժողական մեկնաբանություններից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել