Կարճ Հայաստանի ձայնը 4 նախագծի մասին։ Որոշել էի չնայել էս անգամ, բայց փորձեցի ու հասկացա, որ ճիշտ էի որոշել։ Մենք ամեն ինչ, խասյաթի համաձայն, սարքեցին բարդակ։ Նախ, ի՞նչի է ժյուրիի անդամը հայկական ալիքով, հայկական հաղորդմանը ռուսերեն խոսում /հայերեն չգիտեր, թող չմասնակցեր/։ Ժյուրիի մնացած անդամների մեջ ոչ մի էներգիա չկա, ոչ մի կայֆարիկ տրամ չկա, ոնց որ օպերա եկած լինեն։ Պլուս էտ ամենին շատ անտաղանդ են է, շաաատ։ Միլիոնավոր «թաքնված գովազդներ» կան, որոնք արդեն հոգնեցնում են։ Արայի ներկայությունը էնքան վատա էս նախագծում ոնց որ Արտյոմինը՝ 3օֆֆ-ում։ Արային բացատրեք, որ մարդուն «որը» չեն ասում «ով» են ասում։ Շատ հոգնեցնող, անիմաստ ու թույլ եթերաշրջան։ Ասածս ինչա՝ հարգելի չանցածներ, չնեղվեք. մեծ բան չեք կորցրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել