Էպատաժային երգչուհի Մայլի Սայրուսը հայտնի է մեծաթիվ խենթություններով, որոնք երկար քննարկվում են: Այս մասին գրում է Paparazzi-ն:

Բայց վերջերս երգչուհին վերադարձել է ավելի հանգիստ կերպարի: Օրերս Մայլիին տեսել են Նյու Յորքի փողոցներում:

Նա պարզ է հագնված եղել, կրել է ջինս, սվիտեր և կեդեր: Բայց պարզվում է՝ բնականությունը զարդարում է Սայրուսին: Հիմա երկրպագուները հույս ունեն՝ Մայլին այդ կերպարը երկար կպահպանի, քանի որ այն երգչուհուն շատ է սազում:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել