BlogNews.am-ը Զվարթնոց օդանավակայանում քիչ առաջ  դիմավորել է էպատաժային  ռոք երգչուհուն: Ներկայացնում ենք մեր ֆոտոխցիկի ֆիքսած կադրերն ու  դիմավորման ուշագրավ  պահերը:

Օդանավակայնի VIP  սրահում Նարգիզին  դիմավորեցին մի խումբ լրագրողներ,  լուսանկարիչներ ու երկրպագուներ: Դաջվածքներով, սափրած գլխով,  հզոր ձայնով ու ցնցող  էներգիտակով Նարգիզն այս անգամ էլ ջանք չէր խնայել երկրպագուներին զարմացնելու համար: Երգչուհին իր անձի շուրջ ինտրիգ ստեղծեց   անմիջապես օդանավից դուրս գալուց հետո: Նա բոլորին ներկայացավ ամբողջությամբ սև հագած, դեմքին՝ սև դիմակ ու արևային ակնոց:  Թեև երգչուհին  լավ տրամադրություն ուներ, սակայն  լրագրողների հարցերին գրեթե չպատասխանեց. միայն ասաց, որ  ուրախ է Հայաստան այցի համար:

blognews.1
blognews.2
blognews.3

Նարգիզին օդանավակայանի մուտի մոտ  սպասում էր  Mercedes Benz CLS դասի մեքենա:  Երգչուհին Հայաստանում է լինելու ընդամենը մեկ օր:

Հիշեցնենք, որ սիրված երգչուհին վաղը երեկոյան մարզահամերգային համալիրում ներկայանալու է աննախադեպ «Երկուսով» (Вдвоем) համերգային ծրագրով: Նարգիզը խոստացավ , որ երեկոն անկրկնելի է լինելու և  հայ հանդիսատեսը այն  դեռ երկար կհիշի : Սպասեք հետաքրքիր ֆոտոռեպորտաժի  թեժ մենահամերգից:

blognews.4
blognews.5
blognews.6

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել