Ինչպես նախապես տեղեկացրել էր «Ռոսնեֆտ» ընկերությունը , մեկ այլ ռուսական նավթային ընկերություն ևս հետաքրքված է Քրդստանի նավթի արտահանումով: Այսօր հայնտի դարձավ, որ «Զարուբեժնեֆտ» ընկերության ղեկավարությունը հանդիպում է ունեցել Քրդստանի վարչապետ Նիչերվան Բարզանիի հետ: Քրդստանի վարչապետը 2017թ. հունիսին նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել մի շարք միջազգային նավթային ընկերությունների հետ Քրդստանի նավթի արտահանման շուրջ պայմանագրերի կնքման շուրջ, այդ թվում նաև «Զարուբեժնեֆտ» ռուսական ընկերության հետ, որը հիմնականում զբաղվում է Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի արտահանումով: Այսպիսով Ռուսատանը դարձավ առաջին պետությունը, ով պաշտոնական Էրբիլի հետ Քիրքուից նավթ արտահանելու պայմանագաիր կնքեց: Պաշտոնական Էրբիլը հաղորդում է, որ պայմանագիրը քրդական կողմից ստորագրել է փոխվարչապետ Քուբաթ Թալաբանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել