2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում Ռուսաստանի դրոշի ներքո ոսկե մեդալ նվաճած ձյուդոիստ Արսեն Գալստյանը «МК на Кубани» պարբերականին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև արցախյան հիմնահարցին: Նշենք, որ Գալստյանը ծնունդով Արցախից է և 1996 թվականին է տեղափոխվել Ադիգեա:

«Գյուղը, որտեղ ես ապրում էի՝ գտնվում էր Ղարաբաղում: Մեկ կիլոմետր հեռավորության վրա տեղակայված էր ադրբեջանական բնակավայր: Մեր տունն ավերվել էր ռումբի պայթյունի հետևանքով: Շատ եմ ուզում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը հարթվի: Երազում եմ վերադառնալ մեր գյուղը: Երազում եմ, որ ինչպես նախկինում ադրբեջանցիները գան հայերի հարսանիքին:

Ինչպես պապս է պատմում այն ժամանակ, դա ընդունված երևույթ է եղել: Հայերն ու ադրբեջանցիներն ապրել են միասին՝ բարեկամական մթնոլորտում: Գալով Ռուսաստան՝ ընկերացա ինձ հետ միևնույն դասարանում սովորող երկու ադրբեջանցիների հետ: Նրանք հիանալի տղաներ են: Հիմա էլ ադրբեջանցի ընկերներ ունեմ: Ռուսաստանում հայերը և ադրբեջանցիները ընկերություն են անում: Ես չեմ հավատում, որ կոնֆլիկտը չի կարող հարթվել»,- նշել է Գալստյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել