Մի անգամ Բուդդան ժամանել է Քեշապուտրա, որի բնակչությունը շատ խառնաշփոթ էր: Այնտեղ բնակվում էին իմաստուններ, կուսակրոն հոգևորականներ, ճգնավորներ և սրբեր, որոնք քարոզում էին իրենց գաղափարները:

Ճշմարտությունը պարզելու համար տեղի բնակիչները որոշում են Բուդդային հարցնել, թե ինչին պետք է հավատալ:

Բայց Բուդդան Քեշապուտրայի բնակիչներին չտվեց այն պատասխանը, որին նրանք սպասում էին: Փոխարենը նա ասաց նրանց, թե ինչին նրանք չպետք է հավատան:

Ահա 9 բան, որոնց մարդիկ չպետք է հավատան՝ ըստ Բուդդայի:

1. Մի հավատացեք ասեկոսեներին: Ամեն ինչ հարցականի տակ դնելու ունակությունը և ձեր համոզմունքները պատշաճ կերպով ստուգելը կոչվում է պատշաճ ուշադրություն:

2. Մի հավատացեք ավանդույթին, քանի որ դրանք փոխանցվում են սերնդեսերունդ:

3. Մի հավատացեք ոչ մեկի խոսքին, առավել ևս, որ մարդիկ դրա մասին շատ են խոսում:

4. Մի հավատացեք նրան, որը ցույց է տալիս հին աշխարհի ինչ-որ իմաստունի գրավոր վկայությունները:

5. Մի հավատացեք նրան, որը դուք ինքներդ եք հորինել, մտածելով, որ դա անսովոր է և այն պետք է ոգեշնչվի Աստծո կողմից:

6. Մի հավատացեք ինչ-որ մեկին, քանի որ կանխավարկածն իր օգտին է, կամ, քանի որ ստիպում են ձեզ ժամանակի փորձարկված սովորույթները համարել ճշմարիտ:

7. Կուրորեն մի հավատացեք ձեր ուսուցիչներին և քահանաներին:

8. Մի հավատացեք ենթադրություններին: Բայց եթե երկար հետաքննությունից հետո դուք գտնում եք, որ նրանք նպաստում են մեկ կամ մի քանի մարդկանց կամ ամբողջ աշխարհի բարությանն ու բարեկեցությանը, ապա ընդունեք դրանք որպես ճշմարտություն և կառուցեք ձեր կյանքն ըստ նրանց:

9. Մի հավատացեք որևէ վարդապետությանը կամ ուսմունքի միայն հարգանքից: Նախ, գործեք ելնելով ձեր սեփական փորձից, քանի որ «ոսկին ստուգվում է կրակի միջոցով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել