Armsport.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի ապաքինման համար հնարավոր է անհրաժեշտ լինի ավելի երկար ժամանակ, քան նախատեսվում էր:

«Վիրահատությունն անցկացվել է ոտնաթաթի հետ խնդիրների պատճառով: Ապաքինումը կարող է տևել մինչև կես տարի»,- Նոյերի խոսքը մեջբերում է «Bild»-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով գերմանացին դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ընթացիկ մրցաշրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել