Այս դեպքից հետո Հիսուս յոթանասուներկու աշակերտներ ևս նշանակեց և նրանց իրենից առաջ զույգ-զույգ ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու շրջանները, ուր ինքը գնալու էր: Հիսուս ասաց նրանց.
-Հունձն առատ է, բայց մշակները՝ սակավ: Ուստի խնդրեցե՛ք հնձի տիրոջը, որ իր հնձի համար մշակներ պատրաստի և ուղարկի: Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ՝ գայլերի մեջ: Ո՛չ քսակ վերցրեք ձեզ հետ, ո՛չ ճանապարհի պարկ, ո՛չ կոշիկ: Որ տունը որ մտնեք, նախ ասացե՛ք՝ «Խաղաղությո~ւն այս տանը»: Եթե այդ տան մեջ խաղաղասեր մարդ լինի, ձեր ողջույնի խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ՝ ձեր ողջույնը կվերադառնա ձեզ: Ձեր իջևանած տա՛նը մնացեք, և այնտեղ ինչ որ տան ձեզ, կերե՛ք և խմե՛ք, որովհետև մշակն արժանի է իր վարձին… Եթե այնտեղ հիվանդներ կան, բժշկեցե՛ք նրանց և ասացե՛ք ժողովրդին. «Աստծու թագավորությունը մոտեցել է»:
(Ղուկասի ավետարան 10:1-9)

Արդ, գոհության Աստծու, որ մասնակից է դարձնում մեզ Հիսուս Քրիստոսի հաղթական երթին և մեր միջոցով իր գիտության բույրն է տարածում ամենուրեք։ Փրկության ճանապարհին գտնվողների մեջ ապրենք, թե կորստի ճանապարհին գտնվողների մեջ, մեր կյանքը Քրիստոսի ձեռքով Աստծուն ընծայված անուշահոտ խնկի նման տարածում է իր բույրը։ Կորստի ճանապարհին գտնվողների համար մահաբույր և մահաբեր է թվում մեր կյանքը, բայց փրկության ճանապարհին գտնվողների համար կյանքի բուրմունք է, որ տանում է դեպի կյանք։ Սակայն ո՞վ կարող է ապրել այսպիսի մի կյանք։ Անշուշտ ոչ նրանք, ովքեր վաճառքի են հանում Աստծու խոսքը, այլ մենք, որ անկեղծորեն ենք խոսում Աստծու առաջ՝ որպես Քրիստոսին միացած Աստծու պատգամավորներ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 2:14-17)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել