««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԵՊՀ-ում  գնալով վիճակը լարվում  է։ 60 տոկոսով կրճատվել են դասախոսների աշխատավարձերը, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը։ Տասնյակ դասախոսներ պատրաստվում  են ազատվել աշխատանքից։
 
Նրանք մինչ օրս չեն ստացել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը՝ այն դեպքում, երբ նախկինում նախորդ ամսվա աշխատավարձն ամենաուշը ստանում էին հաջորդ ամսվա առաջին իսկ օրը։
 
«Նշենք, որ չնայած ԵՊՀ-ում ռեկտոր Արամ Սիմոնյանի բազմիցս արած հավաստիացումներին, որ ուսանողների թվի զգալի կրճատումը չի ազդի ֆոնդի վրա,  այնուամենայնիվ ԵՊՀ  դասախոսների աշխատավարձը ոչ միայն կրճատվել է, այլև շարունակելու է ավելի նվազել»,- գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել