««Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս Կարեն Կարապետյանի վարչապետական նկրտումների շրջանակներում է: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանը 250 մլն դոլարի մի խոստում էլ արել էր 2008թ.՝ Սերժ Սարգսյանի կոչին ընդառաջելով և նրա պաշտոնավարման 100 օրվա առթիվ»,-գրում է թերթը: 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել