«Չնայած այն բանին, որ կառավարությունը հանձնարարեց տնտեսել պետական միջոցները և գործուղումների մեկնել բացառապես էկոնոմ կարգով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը շարունակում է անտեսել այս հրահանգը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթից հայտնի դարձավ, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից մեկ հոգի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 13-ը բիզնես կարգի ավիատոմսով մեկնել է, տոմսի արժեքն էլ կազմել է 295 հազար 110 դրամ: Սակայն նկատենք, որ փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ և ում համար է եղել բիզնես կարգի այդ ավիատոմսը: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զարմացավ.«Չգիտեմ դա ինչ բան է, սխալմունք կլինի, մեզ մոտ արգելված է, որ որևէ մեկը բիզնես կարգով գործուղման մեկնի: Անգամ ռեկտորը չի գնում, ուր մնաց որևէ մեկը: Դա դեռ կպարզեմ, թե ինչ է: Բայց դա երևի գիտական գործուղում է, ով իր գրանտի հաշվին է գնացել»: Բայց նկատենք, որ նման դեպքերում սովորաբար ավիատոմսի կարգի հարևան սյունակում նշված է լինում այն մասին` հրավիրող կողմի հաշվի՞ն է գնվել բիզնես կարգի ավիատոմսը, թե՞ մեկնողի: Սակայն պետական համալսարան հիմնադրամի դեպքում նման բան նշված չէ: Ուրեմն համալսարանից են «թանկարժեք» թռիչք արել»,-գրում է թերթը: 

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել