Թուրքիայի և Քրդստանի հետ սահմանային «Հաբուր» անցակետում՝ չեզոք գոտիում, Թուրքիայի թույլտվությամբ տեղակայվել է իրաքյան սահմանային անցակետի 41 հոգանոց աշխատանքային խումբ: Սրա մասին պաշտոնապես հայտնվում է նոր, սակայն այն արդեն գործում է երկու օր: Այսպիսով՝ Քրդաստան ելք ու մուտք անող բեռնատարները մաքսատուրք են մուծում ոչ միայն Քրդստանի մաքսավորներին, այլև Իրաքի մաքսավորներին: Այսպիսով՝ Իրաքը և Թուրքիան փորձում են շրջափակման տպավորություն ստեղծել, քանի որ բոլորին էլ հասկանալի է, որ Թուրքիան չի կարող փակել Քրդստանի հետ սահմանը, այդպիսով նա մեծ վնաս կհասցնի առանց այդ էլ ոչ բարվոք վիճակի մեջ գտնվող Իրաքի տնտեսությանը, որովհետև Թուքիայից դեպի Իրաք միակ ճանապարհը Քրդստանն է: Պետք է նշեմ, որ Իրաքում տնտեսական ապրանքների և պարենային ապրանքների գները կրկնակի, որոշ դեպքերում՝ եռակի թանկ են, քան Քրդստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել