«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում: Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եվ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»:

Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարևորը անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ չնեղանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել