Operativ.am-ը գրում է․

Մեքսիկայում գնդակահարել են Պարաչո քաղաքի ղեկավար Ստալին Սանչես Գոնսալեսին։ Այս մասին հաղորդում է «La Razon»-ը։

Նահանգի ղեակավարը թվիթերյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել սպանվածի ընտանիքին։ Ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի մանրամասները։

Ինչպես հայտնում է աղբյուրը` Լատինական Ամերիկայում «նորաձև» է օգտագործել խորհրդային առաջնորդներ Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի ազգանուն-մականունները որպես անուններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել