Մեր պատմագրության մեջ խնդիրները բազմապիսի են: Հատկապես եթե խոսքը գնում է վերջին 2-3 հարյուր տարվա պատմության կտրվածքով: Այդ ժամանակաշրջանի կտրվածքով կարևորագույն խնդիրներից մեկը հայ-ռուսական հարաբերություններն են, իսկ ավելի կոնկրետ՝ այդ հարաբերությունների համատեքստում իրերն իրենց անունով կոչելը: Հայ-ռուսական հարաբերությունների առումով կա տարածված մի եզրույթ, որը, ոչ ավել, ոչ պակաս, կոչվում է՝ «հայ-ռուսական դարավոր բարեկամություն»: «Հայ-ռուսական դարավոր բարեկամություն» եզրույթը հայոց պատմության վերջին 300 տարվա ամենամեծ միֆն է: Չկա և չի եղել հայ-ռուսական դարավոր բարեկամություն 
մի պարզ պատճառով. պատմականորեն Հայաստանին որպես գաղութի դիտարկողի և ավելին՝ Հայաստանն առանց հայերի քաղաքականությունն իրականացնող սուբյեկտի հետ եղած հարաբերությունները, հաստատապես, դարավոր բարեկամություն չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել