Tert.am-ը գրում է.

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատասխանել է  Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ  Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Բեկչյանը թուրքական պետության կողմից պատրիարքի նախընտրելի թեկնածու չէ:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Պարսամյանն ավելի վաղ պոլսահայ «Ժամանակ» պարբերականի հետ զրույցում նշել էր, որ պատրիարքի ընտրությունների կազմակերպման ամբողջ գործընթացը պետք է ղեկավարվի պետության հետ փոխհամաձայնեցված կերպով և այս առումով Բեկչյանը սխալներ է գործում՝ հաշվի չնստելով Թուրքիա պետության հետ: Ըստ Պարսամյանի՝ Բեկչյանը թուրքական պետության համար պատրիարքի նախընտրելի թեկնածու չէ և Պոլսո Հայոց պատրիարքության գլուխն անցնելու համար հարմար անուններ գտնելու համար նախ պետք է հարցնել իշխանություններին:

Դրան ի պատասխան արքեպիսկոպոս Բեկչյանը պատասխանել է, որ իրենց վարած նախընտրական գործընթացում մեր եկեղեցական ավանդույթներին հակասող որևէ սխալ քայլ չի արվել և ինքն այս հարցում պետք է հարցնի միայն ժողովրդի նախընտրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել