Ինդոնեզիայում հյուրանոցներից մեկի աշխատակիցը տուժել է վերնաշապիկի գրպանում դրված Samsung հեռախոսի պայթյունից։ Այս մասին հայտնում են ոստիկանության ներկայացուցիչները։

Տեսահսկման խցիկների արած տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը պայթյունից վայրկյաններ առաջ ձեռք տալիս հեռախոսին, իսկ այնուհետև բռնկում է տեղի ունենում։ Վերնաշապիկն այրվել է։

Ինդոնեզացուն հաջողվել է արագ հանել հագուստը, ինչն էլ փրկել է նրան լուրջ այրվածքներից։

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

Նշվում է, որ ինդոնեզացու մոտ եղել է Samsung Grand Duos հեռախոս, այլ ոչ թե անցած տարի իրենց պայթյունավտանգությամբ հայտնի Galaxy Note 7-երը, որոնք ամբողջովին հետ են կանչվել ընկերության կողմից մարտկոցների հետ կապված խնդիրների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել