Կատարյալ սննդակարգ հիպերտոնիկների համարՀիպերտոնիան լուրջ հիվանդությունների (ինսուլտ, սրտային սուր անբավարարություն, ինֆարկտ, երիկամային սուր անբավարարություն) առաջացման նախանշանն է: Այն, որպես կանոն, ուղեկցվում է խոլեստերինի փոխանակման խանգարմամբ և աթերոսկլերոզով: Սակայն ճիշտ սննդակարգի միջոցով կարելի է վերահսկել և՛ հիպերտոնիան, և՛ խոլեստերինը: Սննդակարգը կառուցվում է ըստ հիվանդության բարդության և սրացումների առկայության, ուստի, այն պետք է համաձայնեցնել բժշկի հետ: Սակայն գոյություն ունեն մի քանի սկզբունքներ, որոնց կարելի է հետևել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

1. Աղի սահմանափակում: Օրգանիզմում աղի սահմանափակումն օգնում է իջեցնել կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածությունը: Օրական պետք է օգտագործել մինչև 4-6 գրամ աղ (մոտ մեկ թեյի գդալ): Խորհուրդ է տրվում ամբողջովին հրաժարվել աղ պարունակող մթերքներից (մարինադներ, թթու, ծովատառեխ և այլն):

2.
Մեծ քանակությամբ հեղուկի օգտագործում: Սա այն դեպքում, երբ չկա արյան շրջանառության անբավարարություն: Օրական պետք է խմել մինչև երկու լիտր ջուր:


3.
Ճարպերի քանակի իջեցում մինչև օրական  65-75 գրամ: Կենդանական յուղերը մասամբ փոխարինվում են բուսական յուղերով (եգիպտացորենի, արևածաղկի, սոյայի, ձիթապտղի), որոնք հարուստ են կիսաչհագեցած ճարպաթթուներով ու լեցիտինով:


4. Մեծ քանակությամբ սպիտակուցների օգտագործում (մարմնի 1 կգ համար 1,2-1,5 գրամ սպիտակուց): Սննդի մեջ սպիտակուցի  պակասն իջեցնում է օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսների հանդեպ:

5. Ածխաջրերի օգտագործում: Ավելի քիչ օգտագործե՛ք դյուրամարս ածխաջրեր (շաքարավազ, մեղր, մուրաբա, կոնֆետներ և այլն), և հակառակը, ավելի հաճախ օգտագործե՛ք բուսական մանրաթելով հարուստ մթերքներ (մրգերի ու հատապտուղների ոչ քաղցր տեսակներ, բանջարեղեն և այլն):

6. Հնարավորինս շատ բուսական մանրաթելերի օգտագործում: Դրանք օգնում են օրգանիզմից դուրս հանել խոլեստերինը, իսկ ճարպակալման դեպքում իջեցնում են սննդի էներգետիկ արժեքը՝ միևնույն ժամանակ չազդելով հագեցվածության զգացողության վրա: Ուստի, պետք է ուտել շատ մրգեր, բանջարեղեն, հատապտուղ:

7. Վիտամիններ, որոնք պատասխանատու են օրգանիզմի կենսական կարևորության գործառույթների համար:

Ասկորբինաթթուն դրական է ազդում թթվային-վերականգնողական գործընթացների վրա, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի պարունակությունը:
Նիացինը լայնացնում է անոթները, բարձրացնում է երիկամային արյան հոսքը, լավացնում է արյան շրջանառությունը և այլն:
Ռիբոֆլավինն  անհրաժեշտ է հյուսվածքային շնչառության համար:
Պիրիդոքսինն անհրաժեշտ է օրգանիզմից խոլեստերինը մաքրելու համար:
 
Նաև հանքանյութեր՝

Կալիումն օգնում է արյան շրջանառության անբավարարության դեպքում: Կալիում պարունակվում է բանջարեղենների, մրգերի, հատապտուղների, տավարի մսի մեջ և այլն:

Մագնեզիումն իջեցնում է զարկերակային ճնշումը: Մագնեզիումի իոնները կանխում են նաև աթերոսկլերոզի զարգացումը: Մագնեզիում պարունակվում է լոբու, ոլոռի, սոյայի, չամիչի, եղինջի, ցորենի, եգիպտացորենի, ինչպես նաև ծիրանի չրի մեջ:

Յոդն ունի հակասկլերոզային հատկություն: Մեծ քանակությամբ յոդ պարունակվում է ծովամթերքներում (ծովային կաղամբ, ծովախեցգետին և այլն):

8. Կոագուլացնող հատկություն ունեցող մթերքների սահմանափակում: Այսինքն՝ սահմանափակել այն մթերքների օգտագործումը, որոնք նեղացնում են անոթները (սերուցք, թթվասեր, սերուցքային կարագ և այլն) և օգտագործել բիոգենային ամիններով հարուստ մթերքներ (պանիր, բանան, անանաս, լոլիկ և այլն):

9. Նյարդային համակարգն ու սիրտը գրգռող մթերքների բացառում (ճարպոտ ձկից ու մսից պատրաստված ապուրներ, թունդ թեյ, սուրճ, կակաո, շոկոլադ, ալկոհոլ):

10. Եթե  հիպերտոնիան ուղեկցվում է աթերոսկլերոզով, ապա անպայման պետք է սննդակարգի մեջ մտցնել օրգանիզմում խոլեստերինի փոխանակումն ապահովող մթերքներ՝ անյուղ տավարի միս, ձու, ձկան անյուղ տեսակներ, անյուղ կաթնաշոռ:
Աղբյուրը՝ Doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել