Tert.am-ը գրում է.

Եվրասիական ինտեգրացիան զարգանում է բավական արդյունավետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն կարող է դառնալ համաշխարհային բարօրության նոր օրրան, որը կտարբերվի ամերիկյան բլոկից:

«ԵԱՏՄ-ն տարբերվում է և տարբերվելու է նրանով, որ այստեղ հարգում են մեկը մյուսի ինքնիշխանությունը, փորձում են գտնել փոխադարձ հետաքրքրություններ, իրականացնել ծրագրեր: Հայաստանը եվրասիական ինտեգրացիայում ակտիվ ինովացիոն դեր ունի, ներկայումս Հայաստանի ներկայացուցիչն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարը և մենք Հայաստանից սպասում ենք ակտիվ, «հարձակողական» մոտեցում, որոնք կհանգեցնեն ԵԱՏՄ զարգացմանը»,- ասաց Ս. Գլազևը:

Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի վերաբերյալ, Սերգեյ Գլազևն ասաց, որ Հայաստանն առանց ԵԱՏՄ-ի կկորցնի մեծ առավելություններ:

«Ներկայումս Հայաստանի շուկան մի շարք ներդրողների կողմից դիտարկվում է որպես մուտք՝ դեպի եվրասիական մեծ շուկա: Հայաստանն այսօր ակտիվորեն օգտվում է այդ առավելությունից, ինչի հետևանքով մեծանում է Հայաստանից արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ-պետություններ: Հայաստանը չունի մեծ տնտեսություն, բայց ունի բարձր զարգացած մարդկային ռեսուրսներ, կարողանում է «մարսել» եվրասիական շուկան: Այնպես որ կարծում եմ, որ հրաժարվել նման հնարավորություններից կլինի ոչ հեռատեսական քայլ»,- շեշտեց ՌԴ նախագահի խորհրդականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել