ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին: Նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:

Ազգային ժողովի փոխխոսնակը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը եւ նշել, որ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված չորս սահմանադրական օրենքներից երեքը ստացել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչը մեծապես նպաստել է, որ այդ օրենքները համապատասխանեն միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին: Միեւնույն ժամանակ, Արփինե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ Սահմանադրության փոփոխություներով պայմանավորված մյուս օրենքների մշակման գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել