Tert.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մամուլի ասուլիսին ամփոփեց նախարարության գործունեության 9 ամիսների աշխատանքը: Նա անդրադարձավ կանխարգելման միջոցառումներին և նշեց, որ մինչ այս բյուջեի մեկ հինգերորդն էր ուղղվում ծրագրերի իրականացմանը: 

«Մենք մտածում ենք այդ գումարն ավելացնել ապահովագրության անցնելուց հետո: Որոշ գումարներ կտնտեսենք բուժման ծրագրերով և կուղղենք կանխարգելման, սկրինինգային և այլ ծրագրերի ուղղությամբ»,-ասաց նա:

Նախարարը, խոսելով մասնավորապես հակածխախոտային պայքարի մասին, ասաց, որ այն սկզբնական շրջանում հակասական արձագանքների արժանացավ, չնայած առանց հանրային քննարկման նախարարությունը ոչ մի ծրագիր չի իրականացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել