Armsport.am-ը գրում է.

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն առաջվա պես հետաքրքրում է ՊՍԺ-ին, որը չիլիացի ֆուտբոլիստին փորձել է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Le Parisien»-ը գրում է, որ հունվարին փարիզեցիները նորից կփորձեն պայքարել «զինագործների» հարձակվողի համար:

28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու շանսերն այս անգամ ավելի մեծ են, քանի որ Սանչեսի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: Եթե Ալեքսիսը դառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, ապա թիմից կարող է հեռանալ Էդինսոն Կավանին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցները պատրաստ են Չիլիի հավաքականի հարձակվողի համար մոտ 10 մլն եվրո վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել