ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկ­յանի՝ «Շշի Մելոյի» ընկերությունը կրկին հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: Մանուկյանին պատկանող «Սարանիստ» ընկերությունը հանդես է գալիս հայցվորի դերում: «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատգամավորին պատկանող «Սարանիստ» ՍՊԸ-ն դիմել է դատարան և Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ից պահանջում է մոտ 10 միլիոն դրամ: Ըստ էության, երկու ընկերությունները միմյանց միջև ապրանքներ գնելու պայմանագիր են կնքել, իսկ ավելի ուշ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ն «քցել» է պատգամավորին պատկա­նող կազմակերպությանը: 


Ավելին՝ պարզեցինք, որ Մելիք Մանուկյանին պատկանող ընկերությունը միջնոր­դություն է ներկայացրել դատարան, որ Հայաստանի «Բորոդինո» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքումյանը բավարարել է: Իսկ մինչ այդ, ար­ձանագրենք՝ պատգամավորին պատ­կանող ընկերությունն առաջին անգամ չէ, որ հայտնվում է դատական քաշք­շուկի մեջ:


Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել