«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Հայաստանում ձևավորել առողջապահության օմբուդսմենի ինստիտուտ: Այն կոչվելու է Բժշկակական համակարգի հաշտարար, բայց իր գործառույթներով, ըստ էության, նմանվելու է Մարդու իրավունքների պաշտպանին: 

ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն մշակել ու կառավարությանն է ներկայացրել «Բժշկական «համակարգի հաշտարարի գործունեության մասին» օրենքի հայեցակարգը, ըստ որի՝ գործող օրենսդրությամբ ՄԻՊ-ին տրված լիազորությունները բավարար չեն այս ոլորտում համապատասխան միջամտություն ցուցաբերելու համար, հետևաբար պետք է միանգամայն նոր մարմին ստեղծել: Սա նշանակում է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի աշխատանքից դժգոհ են անգամ պետական գերատեսչությունները, ՀՀ օմբուդսմենն իր առջև դրված խնդիրը չի իրականացնում:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն էլ բիզ­նես օմբուդսմենի ինստիտուտ է ձեւավորելու:

 
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել