Ավետիսյանների սպանության գործով փաստաբանները չարաշահել են Սահմա­նադրական դատարան դիմելու իրավունքը: Նրանք ՍԴ-ից փաստեր են թաքցրել: Այս մասին «ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդների ներկայա­ցուցիչների՝ ՍԴ ներկայացված բողոքին, որը հոկտեմբերի 2-ին մերժվել է: Պարզվել է, որ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը, արդեն իսկ ընդհանուր դատավճռի բողոքարկման մասով տուժողները քաղհայցի մասով դատավճիռը բողոքարկելեն Վերաքննիչ և Վճռաբեկ դատարան: «Գուցե դիտավորությամբ կամ օրենսդ­րության չիմացության արդյունքում այդ փաստը թաքցվել է ՍԴ-ից: Այս պարագայում ՍԴ-ին այլ բան չէր մնում, քան գործը կարճելւ»,- մեզ ասաց Գյուլումյանը:


Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել