Հայկական շուկայում ան­հայտ ճանա­պարհով ադրբե­ջանական խնձորի հայտնվելու սկանդալը  դեռ չմարած, հիմա էլ «Նոր Ջովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այս սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում: 

Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր:

Եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատ, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը չի իրականացվել: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով:

Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել