«Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույ­ցում կարծիք է հայտնել որ Հայաս­տանի և Ադրբեջանի նախագահ­ների առաջիկա հանդիպման ըն­թացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերա­դարձի հարցը:

 «Նախագահների հանդիպումս այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդի­րը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպ­ման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերա­դարձնելու թեման շատ սխայլ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական և թե ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաս­տից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որ­պես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, քանի որ ձևավոր վել են անզիջում, սխալ տեսակետ­ներ»,- նշեց Ալ Դուգինը:

 
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել