Tert.am-ը գրում է.

«Սուպեր մամա 2» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է։ Եթե 3 տարի առաջ «Սուպեր Մամա 1»–ի անոնսը դիտելիս մի պահ կանգ էիր առնում` հասկանալու` այս կինը Հայկո՞ն է, այս անգամ անոնսը դիտելիս «ստոպ» եղավ, երբ էկրանին հայտնվեց Գարիկը։ Ֆիլմի երկրորդ մասի գլխավոր շեշտադրումներից մեկը դերասանի կերպարանափոխությունն էր։

Գարիկին կնոջ կերպարով հեռուստադիտողները շատ են տեսել, սակայն այս անգամ պահանջվում էր բոլորովին այլ աշխատանք։ Առաջին հերթին աչք է զարնում պրոֆեսիոնալ դիմահարդարումը, որով նույնիսկ Գարիկն իրեն դժվարությամբ է ճանաչում, սակայն ֆիլմում շատ կարևոր է և դերասանական մեծ վարպետություն է պահանջում ձայնի փոփոխությունը, որտեղ էլ ի հայտ են եկել իրական բարդությունները։

Ի դեպ, Հայկ Մարությանը կատակում էր, որ սկսել էր խանդել Գարիկի կերտած հերոսուհուն։ Ցուցադրությունից հետո կարելի է փաստել, որ ի դեմս Գարիկի կերպարի` դերասանն իսկապես լուրջ «մրցակից» ուներ։ Ֆիլմի ցուցադրությունից հետո Tert.am Life–ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ երկրորդ անգամ էր դիտում այն, այս անգամ`իր հուզմունքային դաշտն ավելի հանգիստ էր։

«Քանի որ նախադիտում ենք ունեցել, լարվածությունն անցել է, ավելի սթափ էի դիտում։ Ամեն ինչ համեմատության մեջ է հասկանալի։ Համեմատելով «Սուպեր մամա 1»–ի հետ` ես կասեմ, որ սա կես քայլ առաջ էր` հուսով, որ հանդիսատեսը կտեսնի մեկ քայլ  առաջ»,– ասաց Գարիկը` զգուշանալով գնահատական տալ, քանի որ ֆիլմի իրական գնահատողը հանդիսատեսն է։

Գարիկից հետաքրքրվեցինք` արդյոք սա մեկ քայլ առաջ է համարում նաև իր կարիերայում` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է նորովի ներկայանալ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել