Panorama.am-ը գրում է.

«Միշտ էլ կան այընտրանքներ, բայց եթե այլընտրանքները մեզ ձեռնտու չեն, պետք է ընտրենք այն տարբերակը, որը բխում է մեր շահերից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով իր երեկվա հայտարարության մասին, որ ՀԱՊԿ-ին այլընտրանքը միայն Թուրքիան է, նշանակում է՝ մեզ համար այլընտրանք չկա:

Նրա խոսքերով՝  այն, ինչ որ ասել է, բխում է ՀՀ անվտանգության ռազմավարությունից և որևէ նոր բան չի ասել: «Իմ մտքի հիմքում բացառապես ընկած է ՀՀ պետական շահը, ես խնդիր չունեմ դուր գալու ո՛չ Արևելքին, ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ հարավին, իմ խնդիրն իմ թիմի հետ սպասարկել ՀՀ շահը»,-ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովը նշեց, որ ՀՀ երեք նախագահների օրոք էլ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները երբեք որևէ լուրջ այլընտրանք, որ ձեռնտու է Հայաստանի համար, չեն ունեցել:

«Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, կա քաղաքական մեկ այլ աքսիոմա՝  մեզ նման երկրները, որ գերտերությունների շարքին չեն պատկանում, պետք է կարողանան լիարժեքորեն կազմակերպել իրենց անվտանգության համակարգը, իսկ միայնակ դա չենք կարող անել»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ օրինակ, Լեհաստանը, Մերձբալթյան երկրները, որոնք ևս, եթե կարողանային պաշտպանել իրենց անվտանգությունը միայնակ, չէին մտնի Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել