Համացանցում հրապարակվել են առաջին կադրերն այսօր Մոսկվայի կենտրոնում սպանված հայ գործարար Արսեն Փափազյանի վրա կրակելու վայրից: Այս մասին հայտնում է Life-ը:

Հետաքննությունը պարզում է՝ ով կապ ունի Փափազյանի սպանության հետ:

Հայ գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Բասմանյան շրջանում։ Նախնական տվյալներով՝ 46-ամյա Արսեն Փափազյանը դուրս է եկել մեքենայից և քայլերն ուղղել տուն։ Այդ պահին անհայտ անձինք ինքնաձիգից 4 կրակոց են արձակել նրա ուղղությամբ։

Արսեն Փափազյանը «Անի» հայկական մշակութա-հասարակական կազմակերպության նախագահն էր, Հայաստանի և ՌԴ-ի քաղաքացի։ Նա ուներ իրավաբանի, մենեջերի և շինարարի դիպլոմներ։ Ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, 4 երեխաների հայր էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել