Armenpress.am-ը գրում է.

Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը համատեղ հայտարարություն են ընդունել Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմից, հայտարարության մեջ նշված է. «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի և իրավապահների միջև: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Եկեղեցում, 2015 թվականից Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ:Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտնվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց:

Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի և այն համարվում է վրացական:

Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր և այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը: Վրաստանի Պատրիարքարանում կայացավ հանդիպում Վրաստանի պետական համապատասխան գերատեսչությունների, Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչերի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել