Armsport.am-ը գրում է.

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն: Խաղից հետո մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

- Ընդունո՞ւմ եք, որ կազմը սխալ էիք ընտրել:

 - Ոչ:

 - Պաշտպանությունում ոչինչ չի ստացվում: Պետք է մոռանա՞նք այս խաղերը:

 - Այս հանդիպումը օգուտ տալ չի կարող: Սա ուղղակի խայտառակություն էր: Ավելի լավ կլիներ մարտավարական սխալներով պարտվեինք, այլ ոչ մանկական սխալներ թույլ տայինք: 1:6... ինչի՞ մասին է խոսքը:

 - Ի՞նչ ելք եք տեսնում:

 - Այս պահին դժվար է պատասխանել: Անհնար է պատասխանել: Ելքն այն է, որ ուժեղ առաջնություն ունենանք: Հույսը վերջում է մահանում, մնանք հույսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել