Tert.am-ը գրում է.

Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն շտապում արձագանքել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի համաժողովրդական ընդվզման նախաձեռնությանը: «Ժառանգությունից» ուղղակի չեն մեկնաբանում Փոստանջյանի նախաձեռնությունը, «Ազատ դեմոկրատներն» ու «Ելքը» «Երկիր Ծիրանիից» հստակ առաջարկի են սպասում, իսկ «Ժողովրդական հայրենիքը» կմիանա համաժողովրդական ընդվզմանը, եթե այն ինչ-որ հաջողությունների հասնի:

Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել է, որ կուսակցությունը մինչև այս տարվա վերջ համահայկական ընդվզման օր է նախապատրաստում: Նախաձեռնությունը ենթադրում է, որ նույն օրը, նույն ժամին քաղաքացիները պետք է դուրս գան փողոցներ և այդ կերպ իրենց բողոքի ձայնը հայտնեն և ներկայացնեն նոր իշխանության ձևավորման իրենց քաղաքական հայտը:

Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակցության՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համաժողովրդական ընդվզմանը միանալու կամ չմիանալու խնդիրը կուսակցությունում չկա:

«Զարուհի Փոստանջյանն արդեն հայտարարել է, որ ինքը գործընկերներ չունի քաղաքական դաշտում: Միանալու խնդիր չկա, այնպես որ չեմ ցանկանում Զարուհի Փոստանջյանին մեկնաբանել»,- նշեց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ընդհանրապես նպատակահարմար չի համարում խոսել համաժողովրդական ընդվզման մասին. «Չեմ կարծում, որ արժե արձագանքել Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել