Հետազոտողները ստեղծել են վերքերի համար նախատեսված «սոսինձ», որը թույլ կտա խուսափել կարերից։ Գյուտը հատկապես ակտուալ է ներքին օրգանների հետ աշխատանքի համար։ Այն կիրառություն կգտնի նաև անոթային վիրաբուժությունում։ Այս մասին հաղորդվում է Science Translational Medicine ամսագրում։

Վերքի եզրերն իրար միացնելու համար վիրաբույժները սովորաբար կարեր են դնում։ Սակայն նման միջոցը կարող է շատ լավ չհամապատասխանել ներքին օրգանների հետ աշխատանքի համար, առաջին հերթին այն բարձրացնում է վարակման ռիսկը, երկրորդ՝ կարող է վնասել նուրբ հյուսվածքները։ Բացի այդ՝ այնպիսի օրգանները, ինչպիսիք են թոքերը և սիրտը, անընդհատ ընդլայնվում և կրճատվում են, ինչը խիստ բարդացնում է կարեր դնելու գործընթացը։

Սոսինձի հիմքում էլաստինն է՝ սպիտակուց, որը պարունակվում է մարդու համակցված հյուսվածքի մեջ և կարող է ձգվել մի քանի անգամ՝ պահպանելով ձևը։ Այն արդեն փորձարկվել է մկների ու խոզերի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել