Panorama.am-ը գրում է.

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի նպատակը, աշխատանքի և սոցիալական հարցերին նախարար Արտեմ ասատրյանի բնորոշմամբ, իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումներ տալն է։

Ներկայացնելով նախագիծը՝ հիմնական զեկուցողը մանրամասնեց. «Մասնավորապես պետական կենսաթոշակների մասին օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված է, որ կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնակում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում։ Կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է նաև կարգավորել օտարեկրյա պետությունում բուժվող հաշմանդամության, զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը, երբ կենսաթոշակ վճարելը դադարեցված է»։
Նախարարն ասաց, որ բացի դրանից, նաև առաջարկվում է օրենքի համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարելու միջոցով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանել լիազոր մարմնի կողմից։

«Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող զինվորական ծառայության հետ հաշմանդամության հետ պատճառական կապ ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է կառավարությունը»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց նախարարին՝ ասելով. «Մենք ունենք բազմաթիվ թոշակառուներ, որոնք մեր երկրում պատշաճ բուժսասարկման մակարդակ չունենալու պատճառով ստիպված են մեկ տարի, երկու տարի, վեց ամսից ավելի լինել արտերկրում, բայց մենք գիտենք, որ երբ լրանում է թոշակառուի վեց ամիսը, նա պետք է գնա ներկայանա համապատասխան ծառայություն անձամբ, որպեսզի իր թոշակը չընդհատվի, այդ քաղաքացիների խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։ Ես ինքս նամակ եմ ստացել մի քաղաքացուց, որի թոշակը Լիոնում գտնվելու ընթացքում ընդհատվել է այն պատճառաբանությամբ, որ իրեն բանկից զանգել ասել են արի ներկայացի, որ Հայաստանում ես, և բնականաբար նա չի կարողացել ներկայանալ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել