ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի մոտ են տարել պատի առաջին մասը: Այդպիսով ամերիկյան իշխանությունները սկսել են իրականացնել Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումը: Այս մասին հայտնում է ТСН-ը:

Բետոնե կառույցը նախատիպն է, որը կմշակեն մինչև ամսվա վերջ: Պատի բարձրությունը հասնում է 9 մետրի: ԱՄՆ նախագահը պատը կառուցելու հրահանգ է արձակել ապօրինի ներգաղթը կանխելու համար: Միաժամանակ, Թրամփը համոզված է, որ ամեն ինչի համար Մեքսիկան պետք է վճարի, ինչը վերջինիս սրտով չէ:

Նախագծի բյուջեն գնահատվում է 20 մլրդ դոլար: Թրամփը պահանջում է, որ փողը նախ ԱՄՆ Կոնգրեսը հատկացնի, իսկ հետո հույս ունի այն Մեքսիկայից հետ ստանալ: ԱՄՆ նախագահն առայժմ 1,5 մլրդ դոլար է խնդրել: Երկրների միջև սահմանի երկարությունը գերազանցում է 3000 կմ-ը:

Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հրամանագիրն արձակել էր հունվարի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել