Panorama.am-ը գրում է.

«Հայաստանը պետք է բարելավի առոջապահական համակարգը առաջնային և երկրորդային օղակներում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առաջին անգամ Հայաստան այցելած Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը։

Նրա խոսքով՝ դա պետք է արվի առաջին հերթին նրա համար, որ բնակչության մոտ չլինի այն մտայնությունը, որ պատշաճ բժշկական խնամք ստանալու համար պետք է գնալ մայրաքաղաք։
Պուրասի այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված։

Հատուկ զեկուցողը պատմեց, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող համապատասխան հաստատությունների ղեկավարներին, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այցելել է տարբեր առողջապահական հաստատություններ Երևանում, Աբովյանում, Սևանում, Դիլիջանում, Վանաձորում և Սպիտակում, եղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, մի քանի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև մի շարք դպրոցներում։

«Ծանոթացել եմ Հայաստանի առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և գովելի եմ համարում այն ջանքերը, որոնք իրականացվում են այս ուղղությամբ»,- նշեց Դայնիուս Պուրասը։

Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է նվազեցվեն առողջապահական համակարգում անհավասարություններն ու տարբերությունները, որոնք առաջանում են աշխարհագրական և սոցիալտնտեսական պայմաններից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել