Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև միջադեպի վերաբերյալ զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գագիկ Մելիքյանն ընդգծել է, որ միջադեպին մասնակից չի եղել, չի տեսել, թե ինչ է կատարվել: «Ես ուղղակի խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել: Արտաշես Գեղամյանի հետ դեռ չեմ խոսել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Մելիքյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ նման երևույթները, ընդհանուր առմամբ, դատապարտելի են, սակայն հավելել, որ ոչ մի խորհրդարան նման իրավիճակներից ապահովագրված չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել