1- Րաֆֆին հայերեն չի մտածում, մասամբ նաև դրանից է գալիս նրա խոսքի տարօրինակությունների մի մասը:
2- Րաֆֆին հավատացյալ է, ու դրանից է գալիս նրա խոսքի տարօրինակությունների մի այլ մասը:
3- Րաֆֆին փորձում է չմտնել հին, արյունալի արահետները: Ու մասամբ դրանից է գալիս նրա խոսքի տարօրինակությունների մի լրիվ այլ մասը: 
4- Րաֆֆին քաղաքական հույսեր ունի իշխանությունների զիջումների հետ կապված, ու դրանից է գալիս նրա խոսքի այլ տարօրինակությունների շերտը: 
5-Խնդիրը ոչ միայն իրեն չհասկանալն է, այլև կողքինների ամբիցիաներն են ու անհամապատասխան սպասելիքները:
6 Մենք էդպես էլ երբևէ չենք հասկանալու, որ լիդեր-հետևորդ հեռավորությունը պետք է մոտ լինի զրոյին, որ լիդերի սանձը նրան հետևողների ձեռքում պետք է լինի: 
7-Որ լիդեր ասածն ընդամենը հումք է, որից վերջնական պրոդուկտ երբևէ չպետք է կերտվի, այլ միայն ու միայն գործիք, նպատակի հասնելու գործիք: Հետո մաշված «գործիքը» պետք է դեն շպրտվի, մի այլը վերցվի ու էսպես շարունակ: 

-Հարգելի հայրենակիցներ, վերջապես ինքնասիրություն ձեռք բերենք, որպես սուբյեկտ հանդես գալու ու թարգենք ապագա լիդեր փնովելը: 
Ցանկացած նախկինի կարող ենք հայհոյել ու անիծել որպես կայացած հանցագործի, բայց դեռ ընթացքի մեջ գտնվողին փորձենք օգտագործել մեր նպատակների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել