Armsport.am-ը գրում է.

«Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական պատմել է, որ 2009 թվականին մոտ էր 100 միլիոն ֆունտ ստերլինգով անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, սակայն նախընտրել է մնալ իտալական «Միլանում»:

«Բանակցությունները վերջնական փուլ էին հասել, քննարկվում էին բոլոր մանրամասները: Տրանսֆերից բաժանում էր միայն իմ խոսքը: Աշխատավարձը շատ ավելի բարձր էր, քան ստանում էի «Միլանում»:

Որոշում կայացրեցի, որ ժամանակը չէ «Սիթի» տեղափոխվելու համար: Գլխավոր պատճառն այն է, որ վստահ չէի ստեղծվող թիմի ապագայի մեջ:

Ինձ առաջարկում էին փոխել Եվրոպայի ամենահաջողակ ակումբներից մեկը թիմի հետ, որը նոր էր սկսել իր ուղին: Նախընտրեցի ռիսկի չդիմել»,- Կակայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել