Tert.am-ը գրում է.

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սաղաթելյանը հայտարարեց, թե մեր հասարակությունը միանման չի վերաբերում սպառողական, էսթետիկական, էկոլոգիական հարցերին:

«Ավելի շատ շրջանների բնակիչներն ունեն սպառողական վերաբերմունք. բա մեր ձուկն է պետք է բռնենք, մեր սարն է՝ չտաքանա՞նք: Չե՞ք կարծում, որ պետք է խստացնել պատասխատվությունն այս տեսակ դեպքերի վերաբերյալ»,–դիմելով  Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ասաց Սաղաթելյանը, հիշեցնելով նաև Կարմիր գրքում գրանցված պիտակագլուխ անգղերի որսի դեպքի մասին։

Ըստ Սաղաթելյանի՝ պետք է շրջանների պաշտոնյաների գիտելիքները խստացնել: «Գյուղապետերը, ինքկառավարման մարմիների պաշտոնյաները պարտավոր են այդ միջավայրի «Կարմիր գիրքն» անգիր իմանալ՝ դրանից բխող հետևանքներով»,-ասաց նա:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել