Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում փորձում են անկախության հանրաքվեների նախադեպային բազան համալրել նոր օրինակներով՝ դրանք նույնականացնելով ղարաբաղյան հակամարտության հետ»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա, իրականում պետք է խուսափել ուրիշների փորձը մեզ հարմարեցնելու մարտավարությունից և հասկանալ, որ քաղաքական որոշումներ կայացվում են կոնկրետ իրավիճակներից ելնելով: 

«Շատ պարզ է, որ Կատալոնիայի համար ճակատագիրն ավելի դժվար ճանապարհ է նախատեսել, քան Իրաքյան Քուրդիստանի: Երկու գործընթացները, սակայն, ոչնչով չեն առնչվում հայկական երկրորդ պետության խնդրի հետ: Իսկ թե ինչու չունենք Արցախի ճանաչում, շատ պարզ է. հայկական կողմը դեռ չի նախաձեռնել այդ գործընթացը, մենք երբևէ նման նպատակ չենք հետապնդել, այլ մշտապես առաջնորդվել ենք բանակցային  գործընթացին չվնասելու սկզբունքով»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ աշխարհը շուտով ականատես կդառնա Կատալոնիայի և Իրաքյան Քուրդիստանի անկախության  հռչակմանը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց, որ Արցախայն հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը փակուղում է հայտնվել և ապրիլյան  պատերազմից հետո նոր զարգացումներ սպասելն ուղղակի միամտություն կլիներ: Քաղաքագետի կարծիքով, սա դեռ չի նշանակում, որ փակուղում է հայտնվել նաև ճանաչման գործընթացը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել