Tert.am-ը գրում է.

Շենավանի ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Կարմիր գրքում» գրանցված  ու սպանված սպիտակագլուխ անգղների հետ իր լուսանկարներին, որոնք տարածվել էին համացանցում:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ համացանցում հայտնվել են սպանված սպիտակագլուխ անգղերի հետ լուսանկարները, որանք գրանցված են «Կարմիր գրքում»։

-Դա նոր չի եղել նախ, այլ մի 6-7 տարի առաջ, անտեր թռչուններ էին, բոլորը անցնում, նկարվում էին, ոչ ոք անտարբեր չէր անցնում էդ թռչունների կողքով: Դրանք ճանապարհի եզրին գցած էին, մեքենաները կանգնում էին, մարդիկ իջնում էին, նայում, նկարվում էին, ես էլ կանգնեցի նկարվեցի: Ու ասեմ, որ էդ նկարը, որ տենց դրել են, նոր չի, մի 6-7 տարի է՝ «օդնոկլասնիկում» է:

-Ձե՞ր նկարն է:

-Այո, իսկ մյուսն էլ ընկերս է եղել:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել