Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նյիգեսը կարծում է, որ «Բարսելոնայի» դեմ պայքարելն անհնար է, եթե կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսին հաղթանակի է տրամադրված.

«Եթե Մեսսին որոշել է հաղթել խաղը, դու կորած ես»,- Սաուլի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Խոսելով մադրիդյան թիմի՝ Իսպանիայի առաջնությունում մեկնարկի մասին, ֆուտբոլիստն ասել է.

«Ակումբում մենք բոլորս հանգստություն ենք պահպանում: Մենք գիտենք, որ եղել են որոշակի դժվարություններ, բայց ճիշտ է նաև այն, որ մեր թիմի ֆուտբոլիստները հավատում են իրենց ուժերին»:

Պրիմերայի 7 տուրի արդյունքներով «Աթլետիկոն» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել